ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
ԱՄՆ Պետդեպարտամենտը 117 միլիոն դոլար է տրամադրել Լիբանանի զինված ուժերին (LAF) աջակցելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։
Ֆինանսավորումը կօգտագործվի Լիբանանի Զինված ուժերին և Ներքին անվտանգության ուժերին տրամադրվող անվտանգության աջակցության ընդլայնման համար՝ վերահաստատելու Լիբանանի ինքնիշխանությունը Հըզբոլլահի նկատմամբ և իրականացնելու ՄԱԿ-ի 1701 բանաձևը:
--00—ՅՄ