ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն այսօր պատասխանատվության լայն շրջանակ է սահմանում Վրաստանի պետական պաշտոնյաների և այլ անձանց դեմ, որոնք խաթարել են վրացական ժողովրդավարությունը և վրաց ժողովրդի իրավունքները, տեղեկանում ենք Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունից։
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի կառավարության երկու պաշտոնյաների՝ ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլիի (Խարեբա) և նրա տեղակալներից մեկի՝ Միլերի Լագազաուրիի նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտման համար «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ խաղաղ ցույցերի ժամանակ։
ԱՄՆ֊ն պատժամիջոցներ է կիրառել նաև ծայրահեղական խմբավորումների երկու վրացի առաջնորդների՝ Կոնստանտինե Մորգոշիայի և Զուրաբ Մախարաձեի նկատմամբ, մարդու իրավունքների լուրջ խախտումների, ներառյալ նաև խաղաղ հավաքների իրենց իրավունքը կիրառող վրացիների վրա դաժան հարձակումների համար։
--00—ՍՊ