Երևանում վթարային շենքի բնակիչները մտահոգված են. շենքը կարող է նստել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

հ

Արդեն մի քանի ամիս է՝ Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի 5-րդ շենքի նկուղները պարբերաբար ողողվում է կեղտաջրերով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խնդիրը կայանում է նրանում, որ հաճախակի խցանվում են շենքի դիմաց գտնվող դիտահորերը և կեղտաջրերը սկսում են հոսել դեպի նկուղային հարկեր։

Երեկ՝ հունվարի 18-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում շենքի բնակիչներից Գայանե Տանանյանը ասաց․ «Արդեն քանի օր է նորից լցվել են դիտահորերը ու կեղտաջրերը լցվում են նկուղներ։ Սա «Վեոլիա ջրի» գործն է, պետք է գա դիտահորերը մաքրի, որ հոսքը դադարի, բայց չեն գալիս, այլ փոխարենը մեղքը գցում են թաղապետարանի ու քաղաքապետարանի վրա։ Չնայած առաջին անգամը չէ։ Գալիս մաքրում են, հետո նորից մի ամսից խցանվում է ու նույն վիճակը կրկնվում է։ Նորից կեղտաջրերը լցվում են նկուղներ, թուլացնում վթարային կարգ ունեցող առանց այն էլ թուլացած շենքի հիմքերը, ինչի հետևանքով այն նստում է։ Ո՞վ է տեսել 21-րդ դարում նման անպատասխանատու վերաբերմունք քաղաքացու հանդեպ։ Բոլորս պարտաճանաչ կոմունալ վճարումները կատարում ենք, բայց արդյունքում ստիպված ենք ապրել գարշահոտության մեջ։ Խնդրում ենք, որ վերջապես գան, դիտահորերը քանդեն, խողովակները փոխեն, որ նորից չխցանվի ու մեր համար պատուհաս չդառնա»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ