Հայաստանը ՄԻԵԴ կներկայացնի Ադրբեջանում հայ գերիների վերաբերյալ նոր ապացույցներ և պահանջներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

ըը.jp

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության առաջությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռևս 2022 և 2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Միաժամանակ շարունակում են ուժի մեջ մնալ Արդարատության միջազգային դատարանի 2021 թ․ դեկտեմբերի 7-ի և 2022 թ․ հոկտեմբերի 12 որոշումները, որոնցով Դատարանը կիրառել է ժամանակային միջոցներ՝ ի թիվս այլնի Ադրբեջանում պահվող բոլոր անձանց անտվանգությունը և օրենքի առջև հավասարությունը ապահովելու վերաբերյալ։

ՄԻՀՆ գրասենյակը հետեւում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ ըստ սահմանված ընթացակարգի Եվրոպական դատարան և Արդարադատութնան միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ եւ պահանջներ»։

 --00—ԼՀ