ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին իր սահմանադրական պաշտոնական լիազորությունների շրջանակներում կիրակի օրը ներում է շնորհել ավելի քան 600 բանտարկյալների, հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ հղում անելով նախագահի սոցցանցային գրառմանը։
«Ուղղափառ քրիստոնեական Տիրոջ Աստվածահայտնության տոնի կապակցությամբ ես, օգտագործելով իմ սահմանադրական լիազորությունները, ներում եմ շնորհել 613 բանտարկյալների։ «Ներված բանտարկյալներին հնարավորություն է տրվում վերադառնալ իրենց ընտանիքներ և դառնալ հասարակության լիիրավ անդամ»,- գրել է Կավելաշվիլին սոցիալական ցանցերում:
--00—ԼՀ