Վրաստանի նախագահի նստավայրի հանդիսությունների սրահից հեռացվել է ԵՄ դրոշը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

ըը.jp

Վրաստանի նախագահի նստավայրի հանդիսությունների սրահից հանվել է Եվրամիության դրոշը։ Նոր նախագահ Միխեիլ Կավելաշվիլին թողել է միայն պետական ​​դրոշը և նախագահական շտանդարտը, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ նախագահի ֆոնը պետք է լինի պետական ​​դրոշը և նախագահական դրոշը, որի վրա պատկերված է պետական ​​զինանշանը։

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին լրացուցիչ տեղադրել էր ԵՄ դրոշը՝ ընդգծելու երկրի եվրոպական նկրտումները։

--00—ԼՀ