ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Բաքվում ընթացողը դատավարություն չպետք է կոչել, այն, ինչ կատարվում է, մտահոգիչ է, նրանք ամեն կերպ ուզում են հիմնավորել, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է, իսկ այստեղի իշխանությունը քար լռություն է պահում, որպես պետություն չեն անդրադառնում։ Սա միայն Արցախի ղեկավարության հարցը չէ, մենք բոլորս ենք դատվում, դատվում է մեր պատմությունը, ինքնությունը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։
Անդրադառնալով սպառնալիքներին և Սյունիքի ճանապարհի հարցին, վերլուծաբանը նկատեց, որ միջանցքի հարցը Ադրբեջանում չի որոշվում, այլ դերակատարներ են այս հարցում շահագրգիռ․ «Սյունիքը Ադրբեջանի ատամի բանը չէ, նրանք այդ տրամաչափի երկիր չեն, որ նման հարց լուծեն, Թուրքիան իր պահանջները նրանց միջոցով է ներկայացնում, վտանգն այն է, որ կոնսենսուս կարող է ձևավորվել, որ միջանցքը լինի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վերահսկողության տակ՝ թուրք -ադրբեջանական վերահսկողությամբ»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ