Հիմա թեզ է պատրաստվում, թե «Նիկոլն ի՞նչ մեղք ունի, Քոչարյանը Սյունիքի միջանցքը 30 տարի առաջ տվել էր»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News 

Ափսոսում եմ հայ դիվանագետներին, որ Փաշինյանն ու կինը այս մակարդակի հեղինակազրկում են նրանց, զինվորականներից անցել են դիվանագետներին, նրանց համարում են բարդույթավորված ու անպատվում են։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։ 

Անդրադառնալով Սյունիքի ճանապարհի թեմային՝ Մանուկյանը նշեց, որ ճանապարհի անխոչընդոտ անցման համար իշխանությունը բառախաղեր է իրականացնում, հետո, որպես փրկություն, ներկայացնելու է, որ Ադրբեջանը Մեղրիով անխոչընդոտ ապրանքներ է տեղափոխում։  

«Խեղճ Նիկոլն ի՞նչ մեղք ունի, 30 տարի առաջ Քոչարյանը Սյունիքի միջանցքը տվել էր»․ հիմա այս թեզին են պատրաստում ժողովրդին, նախկինների վրա են բարդելու, որ ժողովրդին ասեն՝ այլ ելք չունենք, ձեզ խաղաղություն ենք բերում»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ