ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 20, 24News
Սիրիայի անկումն Իրանի համար իսկապես խոշորագույն պարտություն էր, և ընդհանրապես կասկածի տակ է դրվում Իրանի շուրջ ձևավորված կիսալուսնի գոյությունը։ Այս պահին միայն Իրաքում է շիաական ներկայությունը պահպանում իր կենսունակությունը: Այս մասին 24News-ի և մի շարք այլ լրատվամիջոցների հետ զրույցում Թեհրանում ասաց «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Արամ Շահնազարյանը։
Ըստ Շահնազարյանի՝ տեղի ունեցածն անշուշտ զգալիորեն փոխում է Իրանի ամբողջ քաղաքականությունը, որովհետև վտանգը մոտենում է հենց Իրանի դարպասներին, այդ թվում՝ նաև Հարավային Կովկասում իր քաղաքականությունը։ Սա սակայն չի նշանակում, որ Իրանը չի շարունակում «կարմիր գիծ» համարել թուրքական և ադրբեջանական հնարավոր ներխուժումը դեպի Սյունիքի մարզ, բայց այստեղ մեծ անհրաժեշտություն կա ՀՀ իշխանությունների գործուն քաղաքականության։
Այս և այլ մանրամասների մասին՝ տեսանյութում։
--00—ԱՊ