ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր հաղորդակցությունները Հարավային Կովկասում։ Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ուրախ եմ հաստատել Հայաստանի տեսլականը՝ ապաշրջափակելու բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, որոնց իրականացումն ակնկալվում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում»,- նշել է նա։
--00—ՅՄ