ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ մարտի հինգին հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերգեյ Լավրովի և ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի միջև։
«Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում», - ասված է հաղորդագրությունում։
--00—ԼՀ