Մենք պետք է միասին սովորենք տեղում չդոփել․ սովորենք լավ ապրելու համար վճարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

աա.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացման դեմ Հայկ Մարությանի ակցիային ու նշել, թե իր արշավը, որ կոչվում է «Կրթվելը նորաձև է», տեղում չդոփելու մասին է։

«Առաջին երկու լուսանկարում 2013 թվականի հուլիս ամսվա հայկական մամուլի հրապարակումներն են։

Հաջորդ երկու լուսանկարում 2025 թվականի հունվար ամսվա հայկական մամուլի հրապարակումներն են։

«Ժպտալով վճարում ենք 100 դրամ եւ իջնում»,- կոչ է արվում 2013 թվականի հուլիսին։

«Մենք նաեւ որորշել ենք բոյկոտի ձեւը՝ դնում ենք 100 դրամ ու անցնում»,- ասվում է 12 տարի անց՝ այսօր։

#կրթվելընորաձեւէ արշավի նպատակը սովորելն է տասնամյակներով տեղում չդոփել։

Որպեսզի քաղաքական գործիչը կամ դրան հավակնողը տեղում չդոփի եւ տասնամյա հնության բառամթերքով չխոսի։

Որպեսզի լրատվամիջոցները տեղում չդոփեն եւ տասնամյա հնության հմտություններով չաշխատեն, երբ նյութերի ամսաթվերին չնայելու դեպքու չես էլ կռահի, որ դրանց միջեւ մեկ տասնամյակ կա։

Որպեսզի պատկան մարմինները տեղում չդոփեն եւ նույն մարտահրավերին նույն կերպ չարձագանքեն։ Կամ առհասարակ՝ բոլոր մարտահրավերներին նույն կերպ չարձագանքեն։

Եւ վերջապես, որպեսզի մեր սոցիալական վիճակը տեղում չդոփի, եւ տասնամյակները գլորվելով չանցնեն, իսկ 100 դրամը անխախտ եւ աներեր մնա իր դիրքում։

Մենք պետք է միասին սովորենք տեղում չդոփել
Սովորենք սովորել
Սովորենք ժամանակի հետ քայլել
Սովորենք հարստանալ եւ հարստացնել
Սովորենք փոխվել
Սովորենք քարտով վճարել
Սովորենք հայտարարագիր լրացնել
Սովորենք իրար օգնել
Սովորենք խուճապի չմատնվել
Սովորենք լավ ապրել
Սովորենք լավ ապրելու համար վճարել»,- Facebook-ում գրել է Աննա Հակոբյանը։

--00—ԼՀ