ՉԼ․ hեշտ չէ հաղթել կապտանռնագույններին․ Բարսելոնան ապտակեց Բենֆիկային, այլ արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Screenshot_2

Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության լիգայի փուլի 7-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվել էր Լիսաբոնի «Բենֆիկային»։

Չնայած «կապտանռնագույնների» դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի անվստահ խաղին և «Բենֆիկայի» առաջին խաղակեսի առավելությանը (3:1), Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը բնավորություն ցուցաբերեց և հաղթեց մրցակցին 5:4 հաշվով։

Խաղի ընթացքում հեթ-տրիկ ձևակերպեց լիսաբոնյան ակումբի հույն հարձակվող Վանգելիս Պավլիդիսը։ «Բարսելոնայի» կազմում դուբլի հեղինակ դարձան Ռաֆինյան և Ռոբերտ Լևանդովսկին։ Մեկ անգամ աչքի ընկավ Էրիկ Գարսիան։ Մեկ անգամ էլ Ռոնալդ Արաուխոն գնդակն ուղարկեց սեփական դարպասը։

Խաղի վերջնամասում խաղադաշտից հեռացվեց «Բենֆիկայի» հարձակվող Արթուր Կաբրալը։

Զուգահեռաբար ընթացքող «Ցրվենա Զվեզդա» — ՊՍՎ հանդիպումն ավարտվել է հոլանդական ակումբի հաղթանակով՝ 3:2:

Հիշեցնենք, որ լավագույն 8 թիմերը միանգամից դուրս են գալու փլեյ-օֆֆ՝ 1/8 եզրափակիչ։ 9-24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան լրացուցիչ փլեյ-օֆֆ փուլ, որտեղ կվիճարկեն 1/8 եզրափակիչի մյուս 8 ուղեգրերը։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ