ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի 1/8 եզրափակչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց Լիսաբոնի «Սպորտինգին»։
«Դա Լուշ» մարզադաշտում կայացած խաղում միակ գոլը խփեց «կապտանռնագույնների» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։
Խաղի 22-րդ րոպեին հանդիպման մրցավար Ֆելիքս Ցվայերը խաղադաշտից հեռացրեց «Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսիին։
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ