Իրանից հայտարարել են՝ Ադրբեջանի ու ՌԴ-ի հետ կարող են տարածաշրջանում հզոր էլեկտրական ցանց ստեղծել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

ֆֆ

Ադրբեջանը, Իրանն ու Ռուսաստանը, միավորելով իրենց էլեկտրաէներգետիկ ներուժը, կարող են տարածաշրջանում հզոր էլեկտրական ցանց ստեղծել։ Այդ մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին՝ Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ։ 

Ալիաբադին նշել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ենթակառուցվածքի զարգացումը կարող է առանցքային դառնալ Նախիջևան մատակարարումների համատեքստում:

 

 

--00—ՍՊ