ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Մինսկում միջուկային զենքի առկայությունը երաշխիք է, որ ապագայում երկիրը չի տուժի դրսից միջուկային հարվածներից։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ լրագրողների հետ զրույցում նախագահական ընտրություններում քվեարկելուց հետո։
«Միջուկային անձրևանոցն անհրաժեշտ է չթրջվելու համար։ Սա նշանակում է, որ ընդհանրապես անձրև չի լինի։ Ոչ ոք չի ցանկանում կռվել միջուկային երկրի հետ և ոչ ոք չի անի, նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- ասել է Լուկաշենկոն։
Նա նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նշանակալի դերը հանրապետություն մարտավարական միջուկային զենքի փոխանցման գործում։ «Պետք է ասեմ, որ Բելառուսը միջուկային զենք ձեռք բերեց մեծ մասամբ Սերգեյ Շոյգուի շնորհիվ։ Նա կողմ էր, որ Բելառուսն ունենա այդ միջուկային անձրևանոցը»,- ընդգծել է նա։
--00—ՅՄ