ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
«Վագներ» ՄՌԿ-ի անդամները, չնայած կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահվանը, կմնան Բելառուսում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
««Վագներ»-ը կա, «Վագները» ողջ է, և կապրի Բելառուսում, որքան էլ դա որևէ մեկին դուր չգա։ Պրիգոժինն ու ես արդեն ստեղծել էինք մի համակարգ, թե ինչպես է խումբը տեղակայվելու մեր երկրում»,-Մինսկում լրագրողների հետ զրույցում ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոյի խոսքով՝ «Վագներ»-ի տեղակայման փոփոխությունները տեղի են ունենում՝ ելնելով ներկա իրավիճակից։
«Նրանք ոչ մի տեղ չեն փախչում, քանի դեռ մեզ պետք է այս ստորաբաժանումը, նրանք կապրեն և կաշխատեն մեզ հետ»,-ընդգծել է Բելառուսի նախագահը։
--00—ՅՄ