ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Բելառուսական պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ առայժմ Բելառուսում կինը չի կարող նախագահ լինել։
Ըստ БелТА. գործակալության, Լուկաշենկոն ասել է․
«Բելառուսում, Աստված մի արասցե, կին են ընտրում։ Միացյալ Նահանգների նախագահն ուրիշ լիազորություններ ունի, բայց այստեղ պետք է խորանալ ամեն ինչի մեջ։ Բելառուսում նախագահը գլխավոր հրամանատարն է։ Եվ հետո, սա ամենածանր աշխատանքն է։ Կարիք չկա կնոջն այդ աստիճան ծանրաբեռնել, սա արարողակարգային պաշտոն չէ»։
--00—ԼՀ