ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Շոպենհաուերն ու նիկոլական տգիտությունը։
Նիկոլի ուրացումն ու տգիտությունը լսելուց հետո հիշեցի Շոպենհաուերին։
Մի առիթով աշխարհահռչակ փիլիսոփա Արթուր Շոպենհաուերին հարց են ուղղում, որի պատասխանը նա չի իմանում։ Դա զարմանք է առաջացնում հարց տվող քաղաքացու մոտ, ում կարծիքով մեծ փիլիսոփա Շոպեհաուերը բոլոր հարցերի պատասխանը պետք է իմանար։
Բայց Շոպենհաուերը, հանգստացնելով նրան, ասում է. «Գիտելիքը սահմանափակ է, անսահման է միայն տգիտությունը»։
Լրիվ Նիկոլի մասին է։
Ամեն ինչից խոսում է։
Էլ սանտեխնիկ է, էլ՝ պատմաբան, էլ՝ սահմանադրագետ, էլ՝ միջազգայնագետ, էլ՝ հեծանվորդ, էլ՝ խոհարար։
Միայն այդպես էլ վարչապետ չդարձավ»։
--00—ՅՄ