ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Հունվարի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4978 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 300 մեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 176, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 285 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 972, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 338, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 268, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 98 և 1823 այլ իրավախախտումներ։ 169 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 342-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 62-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 201-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 87 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15433 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 267 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 228, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 791 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 101, չամրակապված վարելու՝ 4147, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 339, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 568, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 34, արագության գերազանցման՝ 1634 և 4563 այլ իրավախախտումներ։ 419 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1622-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 519-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 17-ը՝ բեռնատարներ, 279-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։
Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 61 անձ։
--00—ՅՄ