ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը սկսում է դասախոսությունների, ինտերակտիվ հանդիպումների ու քննարկումների շարք՝ տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպումներն անցկացվելու են հենց երիտասարդների առաջարկած թեմաներով և կարող են համալրվել նորերով․
PR, հանրային հաղորդակցում, խոսքի մշակույթ,հռետորական արվեստ
Բիզնես կառավարում, տնտեսության զարգացում
Իրավագիտություն, Մարդու հիմնարար իրավունքներ և ազատություններ,
Քաղաքացիների մասնակցությունը ՏԻՄ կառավարմանը,
Հոգեբանություն
Դիվանագիտություն և քաղաքագիտություն
Դատական համակարգի բարեփոխումներ։
«Եթե դու նախաձեռնող ես, սիրում ես թիմային աշխատանքը և ունես ցանկություն ներգրավված լինելու մեր ծրագրերին, ապա կարող ես ներկայացնել թեմաներ, առաջարկել բանախոսների և հանդես գալ սեփական նախաձեռնություններով:
Դասընթացներն անցկացվելու են ոլորտի առաջատար մասնագետների կողմից: Մասնակիցները ստանալու են դասախոսության մասնակցության վերաբերյալ հավաստագրեր։
Առաջին հանդիպումը հոգեբան Վիտյա Յարամիշյանի հետ տեղի կունենա փետրվարի 10-ին, ժամը 18:00-ին, Արգիշտի 9 հասցեում:
Թեմա՝ «Անձի ինքնաճանաչում և սթրեսի հաղթահարում»: Կանցկացվեն նաև հոգեբանական թեստեր և խաղեր:
Հարցերի և գրանցման համար գրել կամ զանգահարել 098-917-008 հեռախոսահամարով»,- նշված է «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության հաղորդագրությունում։
--00—ՍՊ