ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ և մարզիչ Ռոման Բերեզովսկին հայտարարել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամռանը պետք է փորձի իր ուժերը Եվրոպայում:
Մամուլի տեղեկությունների համաձայն՝ 24-ամյա հայ ֆուտբոլիստով հետաքրքրված են իտալական ակումբները:
«Կարծում եմ՝ Սպերցյանը պետք է ամռանը հեռանա «Կրասնոդարից»։ Իմ կարծիքով, այնքան էլ կարևոր չէ, թե ուր կտեղափոխվի Էդուարդը՝ «Նապոլի», թե «Յուվենտուս»:
Համոզված եմ, որ հայ ֆուտբոլիստն արդեն վաղուց հասունացել է Եվրոպայի ամենաուժեղ ակումբներում հանդես գալու համար», — Բերեզովսկու խոսքերը մեջբերում է РБ Спорт-ը:
Այս մրցաշրջանում Սպերցյանն «Կրասնոդարի» կազմում անցկացրած 25 խաղերում խփել է վեց գոլ և կատարել երեք գոլային փոխանցում: Կիսապաշտպանի պայմանագիրը ռուսական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ