Սպերցյանի վնասվածքը մեծ կորուստ է Հայաստանի հավաքականի և Կրասնոդարի համար․ Բերեզովսկի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Spertsyan-750x375

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին РБ Спорт-ի հետ հարցազրույցում պատասխանել է կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վնասվածքին։

24-ամյա հայ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) «Կռիլյա Սովետովի» հետ հանդիպմանը։ Կիսապաշտպանըվնասվածք է ստացել մրցակցի պաշտպանի հետ բախման ժամանակ և չի կարողացել շարունակել հանդիպումը։ «Կրասնոդարի» բժշկական շտաբը ստիպված է եղել պատգարակ օգտագործել, քանի որ ֆուտբոլիստը չի կարողացել ինքնուրույն լքել խաղադաշտը:

«Սպերցյանի վնասվածքը, դա մեծ կորուստ է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» համար։ Բայց եկեք չշտապենք ախտորոշման հարցում։ Կրասնոդարում հիմա ցուրտ է, և ցանկացած վնասվածք հատկապես ցավոտ է զգացվում ցրտի ժամանակ։

Բայց ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչպես մրցավարը, հինգ մետր հեռու լինելով միջադեպից և տեսնելով կանոնների այս բացահայտ խախտումը, նույնիսկ 11 մետրանոց չնշանակեց։ Ամեն դեպքում ես ուզում եմ Էդուարդին առողջություն մաղթել։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Բերեզովսկին։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ