ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
«Հետք»-ը գրում է․ «2013-2016 թթ. ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը ներկայում ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում է, Ռուսաստանի քաղաքացի է դարձել եւ 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում:
ՌԴ քաղաքացի դառնալուց բացի՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի քանի տարի առաջ նաեւ բիզնես էր հիմնել Ռուսաստանում:
Այսպես՝ 2019 թ. սեպտեմբերի 10-ին Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքում Գեւորգ Կոստանյանն ու նրա գործընկեր Հայկ Գրիգորյանը հիմնադրել են «Բլագոստրոյ Սերվիս» ՍՊԸ-ն (Благострой Сервис):
Ընկերության կանոնադրական կապիտալը եղել է 10 հազ. ռուբլի, որը գործընկերները կիսել են 50-50 համամասնությամբ: Ընկերության թիրախում, հաշվի առնելով գործունեության հաշվառված տեսակները, եղել է շինարարությունը: Հիմնական տեսակ է գրանցվել սվաղի աշխատանքները: Մյուսների թվում եղել են՝ բնակելի եւ ոչ բնակելի շենքերի շինարարություն, շենքերի կազմատում եւ քանդում, շինարարական հրապարակի նախապատրաստում, հետախուզական հորատում, էլեկտրական, ջրամատակարարման, ջեռուցման, օդորակման համակարգերի մոնտաժ, ատաղձագործական աշխատանքներ, հատակների ծածկապատում եւ պատերի երեսպատում, ներկարարական եւ ապակեպատման աշխատանքներ եւ այլն: 2019-ի հոկտեմբերին ՍՊԸ-ն գրանցվել է իբրեւ միկրոձեռնարկություն»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ