Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում ընդունել է մի շարք ժամկետային զինծառայողների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

305905

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը զինված ուժերի կազմավորման տոնին ընդառաջ ԱԺ-ում ընդունել է մի շարք ժամկետային զինծառայողների։

«Նրանց հետ հիանալի ժամանակ անցկացրինք, շրջեցինք Ազգային ժողովի շենքում, ներկայացրեցի օրենսդիր մարմնի գործունեության վերաբերյալ մանրամասներ և վերջում էլ միասին ճաշեցինք՝ ունենալով հետաքրքիր զրույց։

Շնորհավորելով ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ՝ մեր զինծառայողներին ցանկացա բարի ծառայություն՝ խաղաղ երկնքի տակ»,- գրել է Սիմոնյանը:

--00—ՅՄ