Պիտի խելոք մնանք, ավել բառ չպիտի ասենք, դուխով խոսալն էսօր էդ ա, Ալիևը շատ բան կարա ասի․ Միքայելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Ամեն ինչ պարզ կդառնա սահմանազատումից հետո, էն, որ թշնամին մտել է մեր դիրքերը պիտի հետ քաշվեն։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Երկրապահ» կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

Միքայելյանի խոսքով, Ադրբեջանի հետ բանակցությունները մտել են դիվանագիտական փուլ, պետք է խելոք լինել․ «Հոխորտալով ու մեծ-մեծ խոսալով չի, պիտի խելոք մնանք և այս իրավիճակից դուրս գանք։ Ի՞նչ անեմ, հելնեմ ասեմ մտնենք Մուշ, Սասուն, Արդահան։ Գաղափարապես խելոք լինենք, որ այս իրվիճակն անցնի, ավել բառեր չասենք, բանակցություններ են ընթանում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ