ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Մենք կլինենք պահանջատեր, որպեսզի Հոկտեմբերի 27-ի դեպքը բացահայտվի, եթե չբացահայտվի, երևի մեր պետությունը ճակատագիր չունենա, որովհետև նման բաները կարող են կրկնվել։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։
Նշենք, որ այսօր ԵԿՄ անդամները` Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և այլք այցելել են Եռաբլուր` Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին։ ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 66 տարեկան։
«Պիտի խելոք լինենք, որ հասնենք ամեն ինչին, մենք մեր գործն ենք անում, կանգնած ենք զինվորի կողքին, իսկ Արցախից հույսս չեմ կտրել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ