ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Միլանի «Ինտերի» կանադացի կիսապաշտպան Տեյջոն Բյուկենենը առաջիկա օրերին կփոխի ակումբային գրանցում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոյի հաղորդմամբ՝ 25-ամյա խաղացողը վարձավճարով կմիանա իսպանական «Վիլյառեալին»։ Նշվում է, որ «դեղին սուզանավը» ամբողջությամբ կվճարի խաղացողի աշխատավարձը։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «ներաձուրիի» կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ աչքի չընկնելով որևէ օգտակար գործողությամբ։
--00—ՍՊ