2023 ֆինանսական տարում ԱՄՆ-ն մոտ 70 միլիարդ դոլար է ծախսել արտաքին օգնության նպատակով, որի մեծ մասը տրամադրվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով։ Մարդասիրական օգնություն ցուցաբերելու գծով ԱՄՆ-ն աշխարհի թիվ մեկ երկիրն է և առաջատարը՝ ՄԻԱՎ-ի կանխարգելման ու ՁԻԱՀ-ի տարածման դեմ պայքարի ոլորտում՝ PEPFAR ծրագրի միջոցով։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրամանագրով սառեցրել է նաև պարենային օգնությունը, բացառությամբ ամենից հրատապ անհրաժեշտություն ունեցող ծրագրերի։
Փաստաթղթի համաձայն՝ 90 օրով սառեցվում է աջակցության ծրագրերի իրականացումը, և այդ ընթացքում գնահատվելու է դրանց արդյունավետությունը։