ՄՊՀ-ն վարույթ է սկսել ՀԴՄ-ների ոլորտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

09f0db76d98a7a5df310319982b0f6a7_M

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ ՄՊՀ-ն իրականացնում է վարույթ հսկիչ-դրամարկղային մեքենաներ սպասարկող ընկերությունների կողմից ծառայությունների գների բարձրացման առնչությամբ։

«Վարույթին օժանդակելու նպատակով հորդորում ենք բոլոր այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնց համար 2024 թվականին բարձրացել են ծառայությունների ձեռքբերման գները, ներկայացնել այդ մասին տեղեկատվություն info@competition.am էլ․փոստի հասցեով»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ