Էրդողանը «շպառգալկեն» տվել է Փաշինյանին, ուղարկել Սփյուռք, որ համոզի Ցեղասպանության հարցով չզբաղվեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News 

Նիկոլ Փաշինյանը քաղաքական հոգեվարքի վերջին փուլում է, փակուղում է հայտնվել, գիտակցում է, որ իրեն բերած ուժերն արդեն անտեր են թողել։ Հուսահատ ճիգեր է գործադրում նոր պատուհաններ բացելու համար, բայց ԱՄՆ-ից որևէ կարևոր պաշտոնյա նրան չի ընդունել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

Անդրադառնալով Ցեղասպանության ճանաչման մասին հնչող հայտարարություններին, Չալաբյանը նշեց, որ Թուրքիան նոր նախապայմաններ է առաջ բերել, թիրախում Սփյուռքն է․ «Թուրքական ատրճանակը դրված է Փաշինյանի քունքին, Էրդողանը «շպառգալկեն» տվել է նրա ձեռքը, ուղարկել Սփյուռքին համոզելու, որ Ցեղասպանության հարցով չզբաղվեն, պատերազմ կլինի»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ