Երևան-Թեհրան հարաբերություններն ավելի շատ կզարգանան արդեն իսկ գոյություն ունեցող ամուր կապի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Gjfuzq7XEAAq7hK

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Իրանի գործընկերներին և ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում։

ՀՀ ԱԳՆ-ն վստահություն է հայտնել, որ Երևանի և Թեհրանի միջև զարգացող հարաբերություններն ավելի շատ կզարգացնեն արդեն իսկ գոյություն ունեցող ամուր կապերը։ 

«Ջերմորեն շնորհավորում ենք Իրանի մեր գործընկերներին և բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ։ Մեր ամուր կապը և զարգացող հարաբերությունները կնպաստեն մեր երկրների միջև կապերի էլ ավելի զարգացմանը»,-նշված է գրառման մեջ: 

--00—ՅՄ