ՀՀ-ն գնահատում է Շվեյցարիայի հետ հարաբերությունները, որոնք  կառուցված են ընդհանուր վստահության վրա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

16023542614916

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Շվեյցարիայի կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ-ում ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։ 

«Հայաստանը գնահատում է Շվեյցարիայի հետ հարաբերությունները, որոնք  կառուցված են ընդհանուր արժեքների և վստահության վրա, ինչպես նաև ակնկալում է ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում», - նշված է ԱԳ նախարարության շնորհավորական ուղերձում։ 

--00—ՅՄ