Արևմուտքի «հուղարկավորությունը» տեղի ունեցավ երեկ՝ Մյունխենում, չկա հավաքական Արևմուտք այլևս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

58965

Այս տարվա Մյունխենի անվտանգության համաժողովում տեղի ունեցավ «Հավաքական Արևմուտքի հուղարկավորությունը»։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը։

«Հավաքական Արևմուտքն այլևս գոյություն չունի։ Ահա այսպես կարելի է բնութագրել դեռևս չավարտված, բայց արդեն ձախողված Մյունխենի անվտանգության համաժողովի արդյունքը», - նշել է Կոսաչովը։

Հիշեցնենք, երեկ՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսն իր խոսքում իր խոսքում քննադատության էր ենթարկել եվրոպական երկրների առաջնորդներին նրանց վարած քաղաքակնան, երկակդի ստանդարտների և ժողովրդավարական սկզբունքներից նահանջնելու հարցերում:

 

 --00—ԱՊ