ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Պատմական է ԱՄՆ փոխնախագահի ելույթը Մյունխենում, մեր համար որևէ նոր բան չասաց, տարիներ շարունակ խոսվում է Հայաստանի օրինակով, թե ինչքան երկդիմի ու ցինիկ է դրածո Նիկոլ Փաշինյանի ռեժիմը։ Այս մասին այսօր դատական նիստի վերջնամասում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի՝ Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած հայտնի ելույթին։
«Համաժողովն ամբողջությամբ եմ նայել, պատմական էր փոխնախագահի ելույթը, նոր բան չկար դրանում․ տարիներ շարունակ Հայաստանի օրինակով խոսվում է, թե ինչքան ցինիկ, երկդիմի ու անժողովրդավար է, իրականում լիբերալ - ֆաշիզմին ձգտող, այսպես կոչված լիբերալ ժողովրդավարության ներկայիս դրածո Նիկոլ Փաշինյանի ռեժիմը։ Փաշինյանն իր գեոպոլիտիկ սպոնսորներից զրկվելու մեծ հնարավորություն ունի առնվազն Ամերիկայում։
Փաշինյանի փոփոխությունները ես երբեք տրանսֆորմացիա չեմ համարում, գուցե՝ մուտա՞ցիա, իր գերնպատակը մեկն է՝ վերարտադրվել ցանկացած գնով՝ անդամ եթե իր գեոպոլիտիկ հովանավորը դառնա միայն Էրդողանը, ինչին հիմա ականատես են ք լինում», - հավելեց Աշոտյանը։
Խոսելով իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի մահվան մասին՝ Աշոտյանը նշեց․ «Հայաստանում պակասեց խիղճը, մարդ ով սկզբունքայնության օրինակ էր, խորը ցավակցում եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ