ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է Պենտագոնում կադրային և տեխնոլոգիական ճգնաժամի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

4eb22aee-6e7c-40c2-bd8b-95b2450b96ed_w1080_h608_s.jpg

Միացյալ Նահանգները վերջին 40 տարում ոչ մի ռազմական հակամարտություն չի հաղթել, մինչդեռ Պենտագոնը տառապում է կադրային և տեխնոլոգիական ճգնաժամից, կիրակի օրը ABC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը։

«Եթե մտածում եք այս բոլոր երկկուսակցական զանգվածային ձայների մասին, մենք պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ի՞նչ տվեցին մեզ, նրանք մեզ տվեցին մի երկիր, որտեղ շատ պատերազմներ ենք վարել վերջին 40 տարիների ընթացքում, բայց չենք հաղթել։ Նրանք մեզ տվեցին զինուժ՝ համալրման լուրջ ճգնաժամով, գնումների գնագոյացման ճգնաժամով, որը լիովին անգործունակ է, մենք ինքնաթիռներ ենք գնում միլիարդավոր դոլարներով, ծախսերը սարսափելի են, առաքումները միշտ ուշանում են», - ասել է Վենսը՝ մեկնաբանելով պաշտպանության նոր նախարարի թեկնածությունը:

--00—ՅՄ