ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հրաժարվել է հանդիպել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում:
Իբրև պաշտոնական պատճառ նշվում է ժամանակացույցերի անհամապատասխանությունը:
Սակայն Politico-ի աղբյուրը՝ ԱՄՆ նախկին մի պաշտոնյա, պնդում է, որ Վենսը պարզապես չի տեսնում իմաստ Շոլցի հետ հանդիպելու մեջ, քանի որ նա «երկար չի մնա կանցլերի պաշտոնում»:
-00--ՀԱ