Տուգանային միավորը բարձրացնելու նախագիծը կքննարկենք լիագումար նիստում. ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Ալեն-Սիմոնյան-4

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Քիչ առաջ Կառավարությունը հավանություն տվեց իմ և գործընկերներիս համահեղինակած օրինագծին, որով վարորդների համար նախատեսված 9 տուգանային միավորը կբարձրացվի 13-ի:

Առաջիկայում սա կքննարկենք լիագումար նիստում:

Շնորհակալ եմ կառավարության մեր գործընկերներին՝ համագործակցության համար»:
--0--ԱՀ