Ռուսական զորքը Դոնեցկի ևս 3 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

ՌԴ ՊՆ
Ռուսական ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Նովոսյոլկա և Նովոոչերետովատոյե բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
 
««Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները շարունակել են ակտիվ առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր և վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոսյոլկա և Նովոոչերետովատոյե բնակավայրերը», - ասվում է հաղորդագրության մեջ:
 
Իսկ «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Նադեժդինկա բնակավայրը:
 
--00--ԱՀ