ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Օգտակար հանածոների մասին համաձայնագիրը ԱՄՆ-ին թույլ կտա Կիևից ստանալ ավելին, քան նա ծախսել է Ուկրաինայի վրա, գրում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Տարօրինակ առաջարկ է փորձել խլել ավելին, քան ծախսվել է դրա պաշտպանության համար»,- ասել է աղբյուրը։
Փետրվարի սկզբին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Ուկրաինան երաշխիքներ կտրամադրի օգտակար հանածոների մատակարարման համար՝ Վաշինգտոնի ֆինանսական և ռազմական օգնության դիմաց:
Ինչպես գրել է Washington Post-ը, փաստաթուղթը Միացյալ Նահանգներին կփոխանցի Ուկրաինայի դեռևս արդյունահանվող հանքային պաշարների 50 տոկոսի իրավունքները:
Անցյալ շաբաթ Մյունխենում ամերիկացի պաշտոնյաներն առաջարկել են Զելենսկուն ստորագրել համաձայնագիրը, սակայն նա հրաժարվել է:
--00—ՅՄ