Զելենսկին արհամարհված է ուկրաինացիների կողմից, ընտրություն չի անցկացնում, քանի որ գիտի՝ չեն քվեարկի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News 

52

Ուկրաինացիներն արհամարհում են Զելենսկիին և չեն քվեարկի նրա օգտին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար։

«Ուկրաինացիները չեն քվեարկի նրա օգտին, նա արհամարված է, ուստի, չի ցանկանում ընտրություններ անցկացնել։ Թրամփն իրավացիորեն որոշել է անտեսել այն և խաղաղության հասնել՝ անկախ նողկալի, զանգվածային կոռուպցիոն մեքենայից, որը սնվում է մահացած ուկրաինացի զինվորների մարմիններով»:

Հիշեցնենք՝ Թրամփը Զելենսկիին դիկտատոր էր անվանել Ուկրաինայում ընտրություններ անցկացնելուց հրաժարվելու համար։

 

--00—ԱՊ