Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կարող է ԱՄՆ այցելել փետրվարի 28-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Screenshot_1

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Վլադիմիր Զելենսկիին փետրվարի 28-ին կայցելի Վաշինգտոն՝ ուկրաինական հազվագյուտ հողային տարրերի վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար։ Նրա խոսքերը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Ես լսել եմ, որ նա (Զելենսկին) կգա ուրբաթ օրը, իհարկե, ես դեմ չեմ, եթե նա ցանկանա։ Կխոսենք, կհասկանանք, մենք ուզում ենք այդ գումարը հետ ստանալ»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Զելենսկին կցանկանար իր հետ համաձայնագիր ստորագրել ուկրաինական հազվագյուտ հողային տարրերի վերաբերյալ։

--00—ՅՄ