Թրամփը Զելենսկիից հրապարակային ներողություն է ակնկալում․ Bloomberg

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

thumb

Վաշինգտոնի հետ հարաբերությունները վերականգնելու համար Վլադիմիր Զելենսկին պետք է հրապարակային ներողություն խնդրի Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում տեղի ունեցածի համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ավելի վաղ Bloomberg-ին հայտնի էր դարձել, որ բրիտանացի պաշտոնյաները չեն կարողացել համոզել ԱՄՆ վարչակազմին վերադառնալ Ուկրաինայի հետ հանքանյութերի գործարքի շուրջ քննարկումներին, որի ստորագրումը ձախողվել է Թրամփի և Զելենսկու վեճից հետո: Գործակալության աղբյուրները հայտնում են, որ Վաշինգտոնը մերժել է Լոնդոնի խնդրանքը՝ հայտարարելով, որ ամերիկյան ղեկավարությանը ժամանակ է պետք «հովանալու» համար։

--00—ՅՄ