ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը հայտնում է, որ երկրում երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օզուրգեթիի շրջանի Խինո գյուղից մոտ 14 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը 3,3 մագնիտուդ է եղել:
Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 11:24-ին: