Մեծ Բրիտանիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Capture

Մեծ Բրիտանիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ որպես Կիևի իշխանությունների անվտանգության երաշխիք՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին The Daily Telegraph թերթի համար հոդվածում գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

«Վարչապետի հայտարարությունը ճնշում կգործադրի նաև եվրոպացի առաջնորդների վրա՝ նույնը անելու Փարիզի գագաթնաժողովում»,- նշում է հրատարակությունը։

--00—ՅՄ