ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
«Ընդդիմության գործողություններն անհեռատես են և խուլիգանության էլեմենտներ են պարունակում, իրենց սադրանքները բախում առաջացրին, դրա պատասխանատուն, Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, կոնկրետ մարդիկ են»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը:
Անդրադառնալով հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում հանրահավաքի ժամանակ ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներին՝ պատգամավորը նշեց. «Ոստիկանության գործողությունները շատ մեղմ և խիստ համաչափ են ցուցարարների նկատմամբ, տեսե՞լ եք՝ ինչպես են ցուցարարների հետ վարվում Լոնդոնում, Փարիզում»:
Խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի ընտրության առաջիկա նիստի և իր չառաջադրվելու մասին՝ Նարեկ Բաբայանը նշեց. «Տարբեր պատճառներ կան, ուզում եմ մի քիչ հանգստանալ վարչության աշխատանքներից»:
Մանրամասները՝ տեսանյութում։