ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Թուրքիան, որը ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ից հետո երկրորդ բանակն ունի, բաց է Ուկրաինայում խաղաղապահ ուժերի տեղակայման համար զորքեր տրամադրելու հարցում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bloomberg–ը՝ հղում կատարելով քաջատեղյակ անձանց:
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոոդիմիր Զելենսկիի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Անկարայում առանձին հանդիպումների ժամանակ քննարկել է այդ հարցը:
--00—ՅՄ