ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներն անդրադարձել են Ուկրաինա խաղաղապահ առաքելության շրջանակներում թուրքական զորքեր տեղակայելու մասին պնդումներին՝ նշելով, որ նման առաքելություն հայեցակարգային մակարդակով սահմանված չէ:
Ընդգծվել է, որ եթե տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման համար նման քայլը համարվի անհրաժեշտ, ապա այն կգնահատվի բոլոր համապատասխան կողմերի հետ համակարգված: Թուրքիայի հանձնառությունը՝ Սև ծովը որպես խաղաղության ծով պահպանելու և Ուկրաինայի վերականգնման ջանքերին աջակցելու հարցում մնում է անփոփոխ:
Եվրոպական անվտանգության ճարտարապետության վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շեշտել է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի անդամ, եվրոպական անվտանգության անբաժանելի մասն է:
Նախարարությունը քննադատել է ԵՄ-ի պաշտպանական նախաձեռնություններին Թուրքիայի մասնակցությունը խոչընդոտող քաղաքական արգելքները՝ նշելով, որ նման դիրքորոշումը սխալ է՝ հատկապես հաշվի առնելով Եվրոպայի աճող անվտանգության մտահոգությունները:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ