ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Գլխավոր դատախազությունը «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի, խափանման միջոցի դեմ ՀՀ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու, գրում են լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ երեկ «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործով կալանավորված «Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը, ազատ էր արձակվել:
Դատարանը բավարարել է միջնորդությունը, և Ստեփանյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից:
--00—ՅՄ