ԱԺ-ում աշխատավարձի «կռիվ է»․ բաժինը վարչություն են դարձնում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

ԴԴ

 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ աշխատակազմն ահազանգում է, թե Ալեն Սիմոնյանն ու աշխատակազմի ղեկավարը խտրականություն են դնում` ոմանց բարձր աշխատավարձեր ու պարգեւավճար են տալիս, մյուսներին` ոչ։ ԱԺ իրավական ապահովման եւ սպասարկման 6 հոգանոց բաժինը վարչություն են ուզում դարձնել՝ պետ նշանակելով ոմն Մարի Ստեփանյանի, ինչն արվում է զուտ նրա համար, որ նա շատ փող ստանա։ 

Բայց կառավարման տեսանկյունից 6 հոգանոց բաժինը վարչություն դարձնելն անիմաստ է։ Թեեւ ԱԺ մեկ այլ աղբյուր ասաց․ «Մարի Ստեփանյանը պրոֆեսիոնալ մասնագետ է եւ արժանի է բարձր աշխատավարձի», նա ԱԺ է տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից։

 

 

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
 

--00—ՍՊ